Ճանաչված երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) Ոսկեպարում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կազմակերպված հավաքում ելույթը սկսեց՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու են իրենք այնտեղ: «Ես էլ իրենց պատասխանում եմ. իսկ ինչո՞ւ չպետք է լինենք Ոսկեպարում, Ներքին Հանդում, Վարդենիսում, Բաղանիսում, Բերդավանում, բոլոր սահմանապահ բնակավայրերում, Հայաստանի բոլոր սահմանապահ բնակավայրերում:
Հայաստանը եւ Հայաստանի անվտանգությունը բոլորիս խնդիրն է: Եվ ոչ միայն Հայաստանի հայերի, այլ ամբողջ աշխարհի հայության խնդիրն է: Սա պատերազմ է մեր ինքնության դեմ: Եկեք համաձայնենք, որ սա ուղղակի տարածքի խնդիր չէ, սա ծնկի բերելու խնդիր է, որը չի հաջողվելու ոչ մեկի: Սա իմ տունն է: Ես ցեղասպանություն տեսած ընտանիքի զավակ եմ: Ես հայրենադարձվել եմ, ես եկել եմ այստեղ՝ իմ տուն և իմ տունը պահելում եմ ես: Միասին բոլորս ենք պահելու:
Սիրելիներ, յուրաքանչյուր հավաք, որեւէ միջոցառում ես սկսում եմ երգելով՝ երգս նվիրելով բոլոր այն տղաներին, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին հանուն մեր անցյալի, այսօրվա եւ գալիքի»,- ասաց ճանաչված երգիչը եւ հավաքվածների հետ միասին կատարեց երկու երգ՝ դրանք նվիրելով հենց հիմա մեր սահմանները պաշտպանող տղաներին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ