Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեր խնդիրն էր պատմել Գագարինի մասին առաջին հերթին որպես մարդու, չէ՞ որ նրան ողջ աշխարհը ճանաչում է որպես հերոս ու լեգենդ․ Օլեգ Կապանեց

Ապրիլ 13,2024 13:20

Ֆիլմի ցուցադրություն, ստեղծագործական հանդիպում և ցուցահանդես… Ավիացիայի և տիեզերագնացության համաշխարհային օրվա կապակցությամբ Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին-տնտեսական և միջազգային կապերի վարչությունը և «Մոսկվայի հայրենակիցների տունը» հարուստ մշակութային ծրագիր են պատրաստել Երևանում Մոսկվայի տան հյուրերի համար։

Երեկոն բացվեց «Գագարին. Առաջինը տիեզերքում» ֆիլմի ցուցադրությամբ, որը պատմում է խորհրդային տիեզերագնացի մասին, ում վիճակված էր լինել մարդկության պատմության մեջ առաջինը, ով նվաճեց տիեզերքը: Ֆիլմը ոչ միայն պատմում է Գագարինի անհավանական սխրանքի մասին, այլև ցույց է տալիս նրա ուղին` սովորական «գյուղացի տղայից» մինչև իսկական հերոս ողջ աշխարհի համար:

Ֆիլմի ցուցադրությունից հետո հանդիսատեսը հնարավորություն ունեցավ քննարկելու ֆիլմը այն ստեղծողներից մեկի՝ ռուս հայտնի կինոպրոդյուսեր, դերասան և սցենարիստ Օլեգ Կապանեցի հետ։ «Մեր խնդիրն էր պատմել Գագարինի մասին առաջին հերթին որպես մարդու, չէ՞ որ նրան ողջ աշխարհը ճանաչում է որպես հերոս ու լեգենդ։ Բայց կարծում եմ, որ մենք կարողացանք ցույց տալ, թե ինչպիսին էր նա իրականում։ Չեմ թաքցնի, ինձ համար հիմնական չափանիշը Յուրի Ալեքսեևիչի ընտանիքի անդամների հուզական արձագանքն ու արցունքներն էին ֆիլմը դիտելիս և նրանց երախտագիտությունը կատարված աշխատանքի համար»,- ստեղծագործական երեկոյի ժամանակ ասաց Օլեգ Կապանեցը։

«Խոստովանեմ, մտածում էի` պարզապես հետաքրքրության համար կգամ, մոտ կես ժամ կմնամ ու կգնամ իմ գործերով, բայց ֆիլմն ինձ պահեց մինչև վերջ: Սա ես ասում եմ ոչ թե որպես կինոասպարեզում աշխատող մարդ, այլ որպես սովորական դիտող և ինչ-որ առումով 1961 թվականի ապրիլի 12-ի դեպքերի վկա։ Բանն այն է, որ այդ օրը ես՝ 11-ամյա տղաս, Մոսկվայում էի և տեսա, թե ինչ է կատարվում այնտեղ։ Այդ օրվանից Գագարինը անձնավորեց այն ամենը, ինչ եղել է Խորհրդային Միությունում, և նրա թռիչքի օրը դարձավ ողջ խորհրդային ժողովրդի հոգևոր վերելքի օր: Օլեգ Կապանեցը հանդիպման ժամանակ ճիշտ ասաց, որ այս իներցիայով ԽՍՀՄ-ն ապրեց ևս մի քանի տասնամյակ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆիլմի ստեղծողներին, որ կարողացել են առանց կեղծ պաթոսի պատմել այդ իրադարձության մասին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր կազմակերպել են ֆիլմի երևանյան ցուցադրությունը մեծ էկրանին և հանդիպումը դրա ստեղծողներից մեկի հետ։ Հուսով եմ, որ Երևանի Մոսկվայի տունը կդառնա կենտրոն, ուր կայցելեն երիտասարդները, ովքեր այսօր հոգևոր սննդի մեծ կարիք ունեն»,- մեզ հետ իր տպավորություններով կիսվեց սցենարիստ և դրամատուրգ Արմեն Վաթյանը։

«Մեզ համար շատ կարևոր է պահպանել և զարգացնել հոգևոր և մշակութային կապը մեր ժողովուրդների միջև։ Ուզում եմ վստահեցնել, որ նման միջոցառումները, որոնք ոչ միայն ներկայացնում են Ռուսաստանի մշակույթը, պատմությունն ու ձեռքբերումները, այլև նպաստում են ռուս և հայ մշակութային գործիչների, մեր ժողովուրդների միջև երկխոսության ամրապնդմանը, շարունակական կլինեն»,- լրագրողների հետ զրույցում ընդգծեց Երևանում Մոսկվայի տան կառավարիչ Հայկ Մելիքյանը։

Տոնի առիթով Երևանում Մոսկվայի տան ցուցասրահում բացվել է նաև խորհրդային տիեզերագնացության նվաճումները ներկայացնող լուսանկարների ցուցահանդես, որոնց մի մասը տրամադրել է Տիեզերագնացության թանգարանը (Մոսկվա)։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930