Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականում մեր անվտանգության ու արժանապատվության սպառնալիքը նման ԱԱԾ-ն ու նման իշխանությունն են․ «Հրապարակ»

Ապրիլ 13,2024 11:00

Վերեւներից եկող վախի ու զգուշության վիրուսը վարակել է բոլորին: Ահա` Ազգային անվտանգության ծառայություն կոչվող ահասարսուռ կառույցը, որն իրեն հռչակել է սովետական կագեբեի իրավահաջորդը, վախեցած  օրիորդին վայել մի հայտարարություն է տարածում:

Մի ստորաքարշ, ներողություն խնդրող տեքստ` ուղղված լկտիացած թշնամուն: Մի թշնամու, որը հայ կանանց ու երեխաների էր խոշտանգում, մի թշնամու, որն Արցախի մեր գործիչներին պահում է բանտերում եւ ոչ միայն ներողություն չի խնդրում, մեղքի զգացում էլ բացարձակապես չունի: Եվ զինծառայողին, ով փորձել է սրանց գործընկեր ու վաղվա դաշնակից Ադրբեջանի սահմանն անցած հովվին ու հոտը հետ վերադարձնել, ներկայացնում են որպես հանցագործ, «պետության անվտանգության սպառնալիք»:

Իրականում մեր անվտանգության ու արժանապատվության սպառնալիքը նման ԱԱԾ-ն ու նման իշխանությունն են, որ չեն պաշտպանում իրենց քաղաքացուն եւ նրա ունեցվածքը  եւ պատրաստ են զիջել ամեն ինչ: Եվ զիջում են:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930