Լրահոս
«Պլան Բ» կա՞ր
Օրվա լրահոսը

Առաջարկից մեկ օր հետո դատավորի թեկնածությունը հանվել է ցուցակից

Ապրիլ 13,2024 13:00

Բարձրագույն դատական խորհուրդը ապրիլի 4-ին գրավոր ընթացակարգով քննության է առել դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացված բաժնից հանված թեկնածու Սյուզաննա Վարդանյանի դիմումը՝ ԲԴԽ խորհրդի՝ 21.02.2024 թվականի թիվ ԲԴԽ- 15 որոշումը վերանայելու մասին:

Ըստ թեկնածուի դիմումի, ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, 6 տարվա մասնագիտական փորձառություն: 4 տարի առաջ նա ընդունվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա, 2022 թվականի ապրիլի 25-ից մինչ նույն տարվա օգոստոսի 4-ը ընդգրկվել է դատավորների թեկնածուների հակակոռուպցիոն բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնում: Անցել է ուսումնառություն արդարադատության նախարարության Ակադեմիայում, հետագայում հանվել է թեկնածուների ցուցակից:

Մասնակցել է վարչական դատարանի դատավորների մասնագիտացված քննությանը, անցել է գրավոր փուլը, սակայն չնայած ցուցակում իր անվան բացակայությանը, քննություն է տվել հատուկ ընթացակարգով: Խորհրդակցական սենյակում բաց քվեարակության արդյունքներով ցուցակից հանելուն կողմ են եղել 4-ը, դեմ՝ 5-ը:

ԲԴ խորհրդի կողմից ստացել է առաջարկ մասնակցել վարչական դատարանի դատավորի թափուր պաշտոնում ընդգրկվելու համար: Նրա թեկնածությունը ներկայացվել է ՀՀ նախագահին: Առաջարկից մեկ օր հետո նրա թեկնածությունը հանվել է ցուցակից, հղում կատարելով ՀՀ դատական օրենսգրքի որոշակի հոդվածին: Զեկուցողը նրա գործով եղել է խորհրդի անդամ Էդգար Հովհաննիսյանը: Բարձրագույն դատական խորհուրդը մերժել է թեկնածուի դիմումը վերանայել խուճուճ իրավական ձեւակերպումներով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930