Այսօր՝ ապրիլի 12-ի, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում 31-ամյա Սամվել Խաչատրյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Օրբելի փողոցի թիվ 67/2 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Volvo», «Hyundai Elentra», «Ford Escape» և «Honda» մակնիշի ավտոմեքենաներին։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: