Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Եսայանի, Տարոն Մանուկյանի և մյուսների վերաբերյալ «10»-ի գործով մեղադրական վճիռը բեկանվել է․ մեղադրյալներն արդարացվել են. «Փաստինֆո»

Ապրիլ 12,2024 17:15

«Փաստինֆո». Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Գրիգոր Հովհաննիսյանի, Լուսինե Ալավերդյանի, մասնակի բեկանել է ՀՅԴ գործիչ Բագրատ Եսայանի, Նարեկ Մանթաշյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդու՝ Տարոն Մանուկյանի, Աշոտ Հովհաննիսյանի, ավագանու անդամ Արշակ Սարգսյանի և մյուսների գործով դատավճիռը՝ մեղադրյալների նկատմամբ կայացնելով արդարացման դատական ակտ։

Նախագահող Մհեր Արղամանյանը հատուկ կարծիք ունի։ Երևի համաձայն չի եղել մյուս երկու դատավորի հետ։ Սրտատրոփ սպասում եմ այդ հատուկ կարծիքին, հետաքրքիր է, թե ինչ է գրել, որովհետև այդ գործով որևէ ապացույց չկա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, մեղավոր էր ճանաչել «10»-ի գործով մեղադրյալներին և ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ Պաշտպանության կողմը, սակայն, չի համաձայնել որոշման հետ և Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքներով արդարացում են պահանջել։

Ըստ այդմ, դատական ակտը բեկանվել է, սակայն՝ մասամբ՝ միայն յոթ մեղադրյալների մասով, քանի որ մեղադրյալներից մեկը՝ դաշնակցական Սարգիս Կարապետյանը, դեռևս դատաքննության փուլում է մահացել, իսկ մյուս մեղադրյալները բողոք չեն ներկայացրել։

Իզաբել Սահակյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930