Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նիկոլական Հայաստանը նաեւ կին քաղբանտարկյալ է ունեցել»․ Աննա Մկրտչյան

Ապրիլ 12,2024 16:32

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի կարծիքով, ՀՀ-ում զավթված իշխանության պայմաններում, Նիկոլ Փաշինյանի ձեւակերպմամբ՝ «վնգստացող դատաիրավական համակարգը» կայացրեց ակնհայտ անարդար դատական ակտ՝ մեկ տարի ազատազրկելով «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին։ Նարեկ Մալյանը դեռ 5 ամիս կշարունակի մնալ անազատության մեջ։ «Այսինքն, կշարունակի լինել Նիկոլ Փաշինյանի պատանդը, այն բանի համար, որ խիզախել էր ասել ճշմարտությունը։ 2023 թվականին խիզախել է դուրս գալ Հանրապետության հրապարակ եւ ասել, որ Ալիեւը Արցախում ցեղասպան գործողություններ է իրականացնում, էթնիկ զտումներ է անում նաեւ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն այստեղ նստած հայտարարում է, որ որեւէ հայի վտանգ չի սպառնում, որեւէ կերպ չի աջակցում մեր հայրենակիցներին, ոչ ՀՀ, առավել ևս ոչ էլ Արցախի անվտանգային խնդիրների լուծմամբ չի զբաղվում»,-հայտարարեց Աննա Մկրտչյանը՝ «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում, «Կանայք և քաղաքացիական պայքարը» թեմայով քննարկման ժամանակ։

Նա ազատություն մաղթեց Հայաստանում մեկ տասնյակից ավելի քաղբանտարկյալներին՝ հիշեցնելով, որ «նիկոլական Հայաստանը նաեւ կին քաղբանտարկյալ է ունեցել»։ Խոսքը Տաթեւ Արցախի մասին է։

Աննա Մկրտչյանի հիասթափություններից մեկն էլ այն է եղել, երբ իրապես կարծել է, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր իրական պայքար են տանում կանանց իրավունքների, իրավահավասարության համար, սակայն 2018-ի իշխանափոխությունից հետո պարզվել է, որ այդ խնդիրները, հասարակությունում առկա այլ անառողջ խնդիրներն, այդ մարդկանց համար, ովքեր հիմա ԱԺ-ում եւ կառավարությունում են նստած, ընդամենը միջոցներ են եղել։

«Բա ո՞ւր եք դուք հիմա, երբ ԱԺ-ում կին լրագրողը, ԱԺ նախագահի աթոռին նստած տղամարդու հրահանգով՝ թիկնապահների կողմից ուղղակի շենքից դուրս է հրավիրվում»,- ՔՊ-ական կին պատգամավորներին եւ կառավարության անդամներին հարցնում է Աննա Մկրտչյանը։

Մանրամասները՝  տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930