«Այսօր բոլորին հրավիրել ենք, որպեսզի ներկայացնենք ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման առաջին փուլի վերջնական տարբերակը, դրան զուգահեռ նաեւ մի փոքր ներկայացում ենք նախատեսել հաճախ տրվող հարցերի վերաբերյալ»,- Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի ներկայացման ժամանակ ասաց ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
Հավելեց, որ հավաքագրել են այն հարցերը, որոնք ամենահաճախն են հնչում ու պարզաբանման կարիք ունեն:

The presentation of the concept of the master plan of the academic city took place in Matenadaran of Yerevan, Armenia
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով, ներկայացվող ծրագիրը մեծածավալ է եւ իր բնորոշմամբ՝ կառավարության այս պահի ամենախոշոր ծրագիրը: «Մենք խոսում ենք երկու խոշոր բաղադրիչների մասին: Դրանցից մեկը բովանդակային բարեփոխումն է, որը Կրթության զարգացման մինչեւ 2030թ ծրագրով ամրագրված բուհերի խոշորացման եւ գիտական ինստիտուտների հետ միավորման մասին է…Այն, բնականաբար, փոխկապակցված է «Ակադեմիական քաղաք» ծրագրի հետ այն իմաստով, որ «Ակադեմիական քաղաքը» լինելու է միջավայրը, որտեղ գործելու են այս բուհերն ու գիտահետազոտական կազմակերպությունները, բայց միեւնույն ժամանակ այս երկու գործընթացներից յուրաքանչյուրն իր տրամաբանության եւ կանոնների մեջ է լինելու…
Մեզ հաճախ ասում են՝ ինչու չեք սկսում քննարկումները, կամ արդեն դուք քննարկել եք: Բայց այստեղ մի հստակ թյուրըմբռնում կա, որովհետեւ իրականում քննարկումները նոր են սկսվում: Այսինքն, այն, ինչի մասին խոսում ենք, այս ամբողջ մեծ պրոցեսի քննարկումն է, եւ այդ իմաստով, կարծում եմ, ավելի հաճախ պիտի հանդիպենք առաջիկայում: Պլանավորում ենք հանդիպումներ ամեն առանձին բուհում եւ գիտահետազոտական կազմակերպությունների հետ, որպեսզի ավելի շատ ժամանակ ու հնարավորություն ունենանք այս կարեւոր ծրագրի մասին խոսելու, նաեւ պատասխանելու հնչող հարցադրումներին»,-ասաց նախարարը:
Կարդացեք նաև

The presentation of the concept of the master plan of the academic city took place in Matenadaran of Yerevan, Armenia
Հավելեց, որ բուհական եւ գիտահետազոտական հանրույթների ներկայացուցիչները ներգրաված են իրենց աշխատանքային խմբերում: «Դա՛ է բովանդակային ու մասնագիտական քննարկման տեղը, այդ տեղը, ամենայն հարգանքով՝ մամուլը չէ, մեդիան չէ: Մենք խոսում ենք բազմաշերտ ու բարդ գործընթացներից, եւ որպեսզի որոշումները որակյալ լինեն, հենց մասնագիտական քննարկումներ կարիք ունենք»,-շեշտեց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ