Այս տարի լրանում է մարդկության դեմ պատմության ամենասարսափելի հանցագործություններից մեկի 109-րդ տարելիցը։
Դիմում ենք Թբիլիսիում գտնվող բոլոր հայերին։
Դիմում ենք բոլոր գործող հայկական կազմակերպություններին։
Դիմում ենք բոլոր այն ազգերի ներկայացուցիչներին, որոնք հայերի նման անցել են այդ ցավի միջով։
Դիմում ենք բոլոր այն մարդկանց անկախ իրենց ազգությունից, որոնք արդարության կողքին են։
Ապրիլի 24-ին, մի կողմ դնել բոլոր անձնական գործերը՝ դառնալով մեկ բռունցք, և ցույց տանք հանցագործ Թուրքիային, որ մենք չենք հանձնվում, մենք պայքարելու ենք մինչև արդար հատուցումը և որ իրենց պանթյուրքական գաղափարը չի իրականանա այս տարածաշրջանում։
Ցույց տանք Թուրքիայի արբանյակ Ադրբեջանին և իր ֆաշիստական ղեկավարությանը, որ հայ ազգը չի կոտրվում և մինչև վերջին շունչը պայքարելու է Արցախի ժողովրդի արդար իրավունքների համար և մենք վստահ ենք Արցախի պատմության վերջին էջը դեռ չի փակվել։
Կարդացեք նաև
Կոչ ենք անում իրավապահ մարմիններին՝ ապահովել խաղաղ երթի մասնակիցների անվտանգությունը և աջակցել միջոցառմանը։
Վրաստանի հայ համայնք