Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լավրով. ԱՄՆ-ն և արբանյակները փորձում են խափանել Հայաստանի և Ադրբեջանի՝ ՌԴ աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը

Ապրիլ 12,2024 15:37

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մինսկում կայացած մամուլի ասուլիսում նշել է, որ հավաքական Արևմուտքը ձգտում է խանգարել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման գործընթացին: ԱՄՆ-ն ակտիվորեն աշխատում է նաև Կենտրոնական Ասիայում, որտեղ ստեղծվում են Ռուսաստանի դեմ ուղղված տարբեր ձևաչափեր։

«ԱՄՆ-ն և արբանյակները փորձում են խափանել Հայաստանի և Ադրբեջանի՝ ՌԴ աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը»,-ասել է նա:

Նրա խոսքով ՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցները գտնվում են հսկայական ճնշման տակ, այնուամենայնիվ, հավատարիմ են մնում ընդհանուր արժեքներին և սկզբունքներին, որոնց վրա հիմնված են ինտեգրացիոն կառույցները՝ ԵԱՏՄ, ԱՊՀ և ՀԱՊԿ: Նա համոզված է, որ ռազմավարական առումով Արևմուտքի գիծը ձախողման է դատապարտված։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Արցախը հանձնած “խաղաղաահների” պարոն արտգործնախարար, ձեր և ԱՄՆ-ի ու իր արբանյակների կռիվը ընդհամենը նրա համար է, թե որ մեկդ սպասարկեք ադրբեջանի ու թուրքիայի շահերը, այսինքն Հայաստանի տարածքները որ մեկդ ավելի արագ ու ավելի շատ նվիրեք ալիևին, որ նա կատարի ձեր հետ ունեցած գազա-նավթային և տրանսպորտային պայմանավորվածությունները։ Բայց հանգիստ եղեք, ձեր գործակալ նիկոլը ձեր հրահանգները լավ է կատարում – Հայաստանը արագ թուլացնում ու պառակտում է, որ թուրքը նորից հարձակվի մեր վրա և ռուսների վերջին պահին գաք մեզ “փրկեք”, հայ ժողովուրդն էլ նորից ասի “օրհնվի էն սհաթը, որ ռսի ոտը կրկին մտավ Հայաստան”։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930