Լրահոս
Օրվա լրահոսը

2024թ.-ի 1-ին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանմանումը կազմել է 124.000 դոլար

Ապրիլ 12,2024 14:36

Ermenihaber. Թուրքիայի առևտրի նախարարությունը և արտահանողների խորհուրդը հրապարակել է 2024-ի առաջին եռամսյակում կատարված արտահանման ծավալների մասին։ Նշվում է, որ այս տարվա առաջին եռամսյակում Թուրքիայի արտահանման ծավալները ընդհանուր առմամբ կազմել են 63.7 մլրդ դոլար։

Անդրադառնալով սահմանակից հարևան երկրներ կատարած արտահանման ծավալներին՝ նշվում է, որ 2024-ի հունվարից մինչև մարտ Թուրքիան  կատարել է 5 մլրդ 948 մլն դոլարի արտահանում։

Հարևան երկրների թվում ամենաշատ արտահանումը կատարվել է Իրաք և Իրաքյան Քուրդիստան (2 մլրդ 731մլն 317 հազար դոլար), իսկ ամենաքիչ արտահանումը կատարվել է Հայաստան՝ 124.000 դոլար։

Ի դեպ, Իրաք և Իրաքյան Քուրդիստան կատարված թուրքական արտահանման ծավալները անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 33.90%-ով։

Հրապարակված տվյալների համաձայն՝ հարևան Բուլղարիայում արտահանման ծավալները կազմել են 1մլրդ 27մլն 792 հազար դոլար, Վրաստանում՝ 551 մլն 31 հազար դոլար, Իրանում՝ 583 մլն 962 հազար դոլար, Սիրիայում՝ 388 մլն 237 հազար դոլար, իսկ Հունաստանում՝ 665 մլն 663 հազար դոլար։

Նշվում է, որ Թուրքիայի արտահանման ծավալները 2023-ի 1-ին եռամսյակի համեմատ աճել են 16.7%-ով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930