Պատմական միջավարի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցները մարզի Արատես համայնքում իրականացրած շրջայցի ընթացքում արձանագրել են քարաթափման դեպք։
Արատես համայնքի Արատես հուշարձանի պատերից, տանիքի պահպանված հատվածից առկա է քարաթափում, կամարները խիստ խարխլված են, կա դրանց փլուզման անխուսափելի վտանգ։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն հրատապ ամրակայման աշխատանքներ իրականացնելու համար։
Հուշարձանը գտնվում է Վայոց ձորի մարզի պահպանվածության առումով առավել վտանգված հուշարձանների ցուցակում։
Կարդացեք նաև
Կիսավեր հուշարձանախումբը բաղկացած է մի քանի մատուռից, Ս. Սիոն (X դ.), Ս. Աստվածածին (XI դ.) եկեղեցիներից և երկու գավիթներից (XIII դ.): Ենթադրվում է, որ հուշարձանի նախնական շինությունը հիմնադրվել է VII դ., թեև ամենահին գրավոր տեղեկությունը վերաբերում է IX դ.:
Պատմամշակութային արգելոց-թանգարանների
և պատմական միջավայրի պահպանության ծառայություն