Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ Հիվանդությունների հենքի վրա զինծառայողների, զորակոչիկների կամ վարժական հավաքի մասնակիցների ազատումների ծավալներն անտրամաբանական են

Ապրիլ 12,2024 13:51

«Այս տեսակի օրենսդրական փոփոխությունները պետք է դիտարկել բանակի բարեփոխման տրամաբանության մեջ, որովհետեւ երբ մենք ասում ենք բանակի բարեփոխում, մենք միշտ հասկանում ենք մի փոքր առաջին շերտում երեւացող հատվածները, բայց խորքերում կան խնդիրներ, որոնք լուծման արժանի են եւ ենթակա են»,-այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վարժական հավաքների վերաբերյալ ծանուցումներն առցանց եւ հրապարակային դարձնելու նախագծի քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ վարժական հավաքների հետ կապված խնդիր է դրված իքս թվով մարդ ներգրավել եւ տեսնում ենք, որ ծանուցումները դրանցից երբեմն կրկնակի, եռակի ավելի լինեն՝ ամեն ծանուցում պետական բյուջեի վրա բեռ է, ծախս է․ «Ենթադրենք, եթե տասը հոգու պետք է հրավիրենք վարժական հավաքի, ինչո՞ւ ենք հարյուր ծանուցագիր ուղարկում եւ տասը անգամ ավելի ծախս անում, քան կարող էինք անել»։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հարցը զեկուցելիս ասաց, որ լինում են դեպքեր, երբ վարժական հավաքներին չեն ներկայանում՝ պատճառաբանելով, թե պատշաճ ծանուցված չեն եղել․ «Քիչ չեն դեպքերը, երբ պատշաճ ծանուցումների չապահովվման արդյունքում քաղաքացիները խուսափում են համապատասխան միջոցառումներին ներկայանալուց, և դրա միջոցով հնարավոր չի լինում լուծել նրանց համապատասխան պատասխանատվության հարցերը։ Նույն խնդիրը վերաբերում է նաև վարժական հավաքների անցկացման նախապատրաստական փուլում զինկոմիսարիատի դեպքում քաղաքացիներին զինկոմիսարիատ հրավիրելու գործընթացին, որի դեպքում ևս վարժական հավաք հայտարարված չլինելու պատճառաբանությամբ քաղաքացիները հրաժարվում են ներկայանալ զինկոմիսարիատ։ Այդ նպատակով առաջարկվում է քաղաքացուն պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք սահմանել»։

Փաշինյանն ասաց, որ թեմաներ կան, որոնց մասին ընդունված չէ բարձրաձայն խոսել, բայց պետք է այդ մասին խոսել հանրության հետ․ «Մասնավորապես հիվանդությունների հենքի վրա զինծառայողների, զորակոչիկների կամ վարժական հավաքի մասնակիցների ազատումների ծավալներն անտրամաբանական են։ Ունենք դեպքեր, երբ քրեական գործեր են հարուցվել, ձերբակալվածներ են եղել, բայց այս պրոցեսներն ուսումնասիրելիս՝ տեսնում ենք, որ հիվանդությունների ցանկն այլեւս չի համապատասխանում այսօրվա պահանջներին։ Այսինքն՝ մի խնդիր կա՝ տեխնիկան այնքան զարգանում է, որ, օրինակ կիստան… Նախկինում պետք է կիստան բավարար չափով մեծ լիներ, որ տեխնիկան դա տեսներ, հիմա ահագին տարածված բան է, բայց մարդու բնականոն գործունեության վրա ոչ մի ազդեցություն չունի։ Հիմա մեր առողջապահական համակարգում, այդ թվում լիզինգի մեր ծրագրով՝ նոր եւ նորագույն տեխնիկա է հայտնվել, որ նույնիսկ չնչին դեպքը արձանագրում է, բայց խնդիրը սա չէ։ Հետո գնում ենք, տեսնում, որ մեր ընթացակարգերով ՄՌՏ, ԿՏ հետազոտությունների արդյունքներն այդ գործերի մեջ չկան, չեն պահպանվում։ Հետո հնարավոր չի նույնականացնել, ասենք՝ այդ դիսկի վրա արձանագրվածը հենց այդ մարդո՞ւնն է, թե՞ ոչ։ Օրինակ՝ կարելի է տիպային կիստա ունենալ ու այդ դիսկով հարյուրավորների ասել՝ կիստա, կիստա։ Պետք է գնանք այդ փոփոխությունների ճանապարհով, որովհետեւ բանակի բարեփոխումն այդտեղից է սկսվում»։

Իր հերթին անդրադառնալով քննարկվող նախագծին՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց. «Քիչ չեն դեպքերը, երբ պատշաճ ծանուցումների չապահովվման արդյունքում քաղաքացիները խուսափում են համապատասխան միջոցառումներին ներկայանալուց, և դրա միջոցով հնարավոր չի լինում լուծել նրանց համապատասխան պատասխանատվության հարցերը։ Նույն խնդիրը վերաբերում է նաև վարժական հավաքների անցկացման նախապատրաստական փուլում զինկոմիսարիատի դեպքում քաղաքացիներին զինկոմիսարիատ հրավիրելու գործընթացին, որի դեպքում ևս վարժական հավաք հայտարարված չլինելու պատճառաբանությամբ քաղաքացիները հրաժարվում են ներկայանալ զինկոմիսարիատ։ Այդ նպատակով առաջարկվում է քաղաքացուն պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք սահմանել»:

 

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930