Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քրեական հետապնդում են հարուցել հայ մարդու ու ՀՀ քաղաքացու կյանքը փրկելու համար Ադրբեջանի բանակի վրա կրակածի նկատմամբ. Վարուժան Գեղամյան

Ապրիլ 12,2024 13:14

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրել է. «Հայ մարդու ու ՀՀ քաղաքացու կյանքը փրկելու համար հայ զինվորը կրակել է Ադրբեջանի ցեղասպան բանակի վրա:

Իր բարոյական ու զինվորական պարտքը կատարելու համար ՀՀ դե-ֆակտո իշխանությունը նրա դեմ քրեական հետապնդում է սկսել:

Ինչպես արդեն համոզվել ենք, Հայաստանում այժմ պաշտպանված են ադրբեջանցիները, ոչ թե հայերը: Սա միայն ավելի է խորանալու, քանի դեռ Հայաստանի ղեկավար է պարտված իշխանություն, որը ոչ մի կապ չունի հայկական շահերի հետ»:

Մեկ այլ գրառմամբ թյուրքագետը նշել է. «Այս ֆոնին ԱԱԾ հապավման մեջ առաջին բառը կարելի է փոխարինել «Ադրբեջան» բառով: Այդպես ավելի մոտ է իրականությանը»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930