Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրող դատախազը միջնորդեց Նարեկ Մալյանին 3 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկել

Ապրիլ 12,2024 12:46

Երեւանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում այսօր շարունակվեց «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի գործով դատական նիստը:

Նիստը նախագահող դատավոր Սուսաննա Գզոգյանը որոշեց Մալյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քր օրենսգրքի 329 հոդվածի 2-րդ մասին 3-րդ կետով նախատեսված արարքի կատարման մեջ, նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը թողնել անփոփոխ:

Դատարանը անցավ նաեւ լրացուցիչ դատալսումների:

Պատժի վերաբերյալ մեղադրող դատախազը հայտնեց իր դիրքորոշումը՝ ասելով, որ հաշվի առնելով քրեական գործում մեղադրյալին բնութագրող տվյալները՝ միջնորդեց նրա նկատմամբ նշանակել ազատազրկում 3 տարի երեք ամիս ժամկետով: Պաշտպանական կողմից փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց՝ 4 տարի նշանակեք, մեզ մեկ է այս ամեն ինչը:

Մեղադրող դատախազը նաեւ միջնորդեց գանձել մեղադրյալից փորձաքննությունների կատարման արժեքը: Աթանեսյանն ասաց՝ 100.000 դրամ էլ ավելի կարելի է վճարել:

Դատարանը հեռացավ դատավճիռ կայացնելու, որը կհրապարակվի այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930