Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քարտեզում սև կետերով նշել եմ այն 4 գյուղերի տեղակայումը, որոնք իշխանությունները համարում են ադրբեջանական տարածք. Մեսրոպ Առաքելյան

Ապրիլ 12,2024 11:46

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

Սա Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում ներկայացված Տավուշի մարզի քարտեզն է։

Քարտեզում սև կետերով նշել եմ այն 4 գյուղերի տեղակայումը, որոնք իշխանությունները համարում են ադրբեջանական տարածք։

Քարտեզից ակնհայտ է, որ հայկական բազմաթիվ տարածքներ են տարիներ շարունակ գտնվում ադրբեջանական ժամանակավոր տիրապետության տակ և ոչ թե հակառակը։

Նամակով դիմել եմ կառավարությանը՝ իմանալու՝ արդյո՞ք Հայաստանի Հանրապետության տիրապետության ներքո կան տարածքներ, որոնք գտնվում են մարզի պաշտոնական քարտեզից դուրս հատվածներում և հաստատելու, որ իմ կողմից նշված սև կետերով տարածքները Ադրբեջանի կողմից պահանջվող 4 գյուղերն են։

Ի դեպ, նույն սահմաններով քարտեզ տեղակայված է ՏԿԵՆ նախարարության ենթակա Ճանապարհային դեպարտամենտի կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930