Մեդիափորձագետ, CyberHUB-AM թիմի համահիմնադիր Արթուր Պապյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տելեգրամով մի ֆեյք է տարածվում, թե իբր Երևանի դպրոցներում ահաբեկչական հարձակում է պատրաստվում:
Դպրոցներ ու ծնողներ խառնվել են իրար․․․
Ինչպե՞ս ստուգել որ ֆեյք է՝ շատ պարզ, Տելեգրամում տարածվող լուսանկարները փնտրեք Google–ի նկարների որոնման ծրագրով ու կտեսնեք, որ նույն տիպի մի տեղեկատվություն, լրիվ նույն լուսանկարների օգտագործմամբ, բայց Գոմելի վերաբերյալ տարածվել է մեկ ամիս առաջ»։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցներում դասապրոցեսը ընթանում է բնականոն հունով, որոշ դպրոցներում ծնողներն իրենց նախաձեռնությամբ երեխաներին տարել են տուն։
Կարդացեք նաև
«Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվությունն ուսումնասիրվում է իրավապահների կողմից»: