Հարցազրույց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանի հետ։
-Ոսկեպարի եկեղեցին հայերը կառուցել են 7-րդ դարում, այսինքն՝ հայերն այս տարածքում ապրել են դեռեւս 7-րդ դարում, Ադրբեջան պետության անունը երբվանի՞ց է պատմության մեջ հիշատակվում։
– Չեմ պատասխանի Ձեր հարցին։
– Ես կպատասխանեմ Ձեր փոխարեն. «Ադրբեջան» տեղանունը 1 դար առաջ է ի հայտ եկել պատմության մեջ, ինչպե՞ս կարող է Տավուշի մարզում, 7-րդ դարում կառուցված հայկական եկեղեցու կողքին տարածք, հող ունենալ։ Որտե՞ղ էր Ադրբեջանը, երբ այդ եկեղեցին կառուցվում էր։
Կարդացեք նաև
– Ես Ձեր հարցի իմաստը հստակ չեմ հասկանում։ Մենք քրիստոնեությունն ընդունել ենք 301 թվին ու դրանից հետո ամբողջ աշխարհում եկեղեցիներ ենք սարքել։ Թուրքիայում էլ ունենք շատ եկեղեցիներ։ Սինգապուրում էլ եկեղեցի ունենք:
– Թուրքիա ասելով Արեւմտյան Հայաստա՞նը նկատի ունեք։ Էջմիածնում էլ ունենք եկեղեցի։ Ստացվում է, որ եթե մի օր Ադրբեջանը կասկածի տակ դնի Էջմիածնի հայկական լինելը, Դուք սկսելու եք բանակցե՞լ։
– Ադրբեջանը չի կարող ՀՀ-ի սուվերեն տարածքից որեւէ հատված կասկածի տակ դնել։
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: