Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պետական պարտքը կաճի, սակայն չի հատի ՀՆԱ-ի 60%-ը. տնտեսական կանխատեսումներ․ «Ժողովուրդ»

Ապրիլ 12,2024 11:04

Ըստ Ասիական զարգացման բանկի` (ԱԶԲ), կանխատեսվում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճի տեմպերը կդանդաղեն՝ պայմանավորված արտաքին պահանջարկի անկումով, ինչին կհաջորդի փոքր-ինչ վերականգնում 2025 թվականին։
Ուսումնասիրելով Ասիական զարգացման բանկի զեկույցը` նկատում ենք, որ վերջին 1 տարում գնաճը կտրուկ նվազել է՝ չնայած մեծ պահանջարկին։ Հայաստանում, ըստ զեկույցի, ամենաշատ դրամական շրջանառությունն իրականցվում է սննդի և սպասարկման ոլորտներում։

Ռուսաստանից նախորդ տարվա դրամական ներհոսքերի դանդաղումը նվազեցրել է մասնավոր սպառման աճը», նշել է ԱԶԲ-ի Հայաստանյան մշտական առաքելության տնօրենի տեղակալ Լյուկ Ֆոչմանը։ «Սա կառավարության բնակարանաշինության և ենթակառուցվածքային ծրագրերին տալիս է հավելյալ խթան, որը թափ կհաղորդի աճին հաջորդ տարի, երբ այդ ներդրումներն արմատավորվեն»:

Կանխատեսվում է, որ ՀՀ պետական պարտքը կաճի և կհասնի 55%-ի, սակայն չի հատի ՀՆԱ-ի 60%-ը։ Ստացվում է, որ տարեցտարի ՀՀ արտաքին պարտքը աճ է գրանցում վերջին տվյալներով. 2023-ի նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանի արտաքին պետական պարտքը կազմել է 6․4 մլրդ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 4.8 մլրդ դոլար։
Իշխանության խոստումը, որ պետական պարտքը կնվազի, հօդս ցնդեց։ Ասիական զարգացման բանկը տնտեսական կանխատեսումներ էր ներկայացրել առողջապահական ոլորտի համար, քանի որ համարել է՝ այժմ այն ավելի խոցելի և «կարիքավոր» է, քան երբևէ։

«Առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ քաղաքականության միջամտությունները կարող են բարելավել հայաստանցիների կյանքի որակը», հավելել է պարոն Ֆոչմանը: «Առողջապահության համապարփակ բարեփոխումների և առողջության համապարփակ ապահովագրության համակարգի միջոցով կառավարությունն ի զորու կլինի կայունացնել առողջապահության ոլորտի ֆինանսավորումը, նվազեցնել սեփական միջոցների հաշվին կատարվող ծախսերը, խթանել բարձրորակ բուժօգնության հասանելիությունը և բարելավել բնակչության ֆինանսական պաշտպանությունը:

Հայաստանյան մշտական առաքելության տնօրենի տեղակալ Լյուկ Ֆոչմանը պնդում է, որ այս ծրագիրը կբարելավի բժշկական ծառայությունների հասանելիությունը, մատչելիությունը և որակը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930