Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը տեղեկացնում է, որ «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնը պատրաստվում է դիմել ՀՀ Գլխավոր դատախազություն` ՀՀ պաշտոնյանների կողմից պետական դավաճանության իրականացման կասկածով:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին կամ Արարատ Միրզոյանին 2 օր ժամանակ էինք տվել, որպեսզի նրանցից որևէ մեկն այցելի Ոսկեպար և գյուղի բնակիչներին բացատրություն տա, թե ինչ հիմքով են Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներն իրենց իմացությամբ և պետական մարմինների թողտվությամբ ՀՀ սուվերեն տարածքի բազմաթիվ հատվածներ դիտարկել ադրբեջանական և շրջանցել դրանք։
Արդեն լրացել է երկօրյա ժամկետը և նրանցից որևէ մեկը Ոսկեպար գյուղ չի այցելել, հետևաբար մենք սկսում ենք ՀՀ Գլխավոր դատախազություն պետական դավաճանության կասկածով դիմումի ներկայացման գործընթացը»:
Կարդացեք նաև
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոն