Երեւանի Ավագյանու «Մայր Հայաստան» խմբակցության հրավերով այսօր քաղաքապետարանում կայացավ հանրային քննարկում Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տարածքում բազմահարկ շենքի կառուցումը կասեցնելու եւ ինստիտուտի հետագա ճակատագրի վերաբերյալ։
Քննարկմանը մասնակցել հրավիրվել էին փոխքաղաքապետը, ավագանու իշխող եւ մյուս խմբակցությունները, ՀՀ ԳԱԱ-ն, ինչպես նաև ԿԳՄՍ ներկայացուցիչ։ Սակայն ոչ փոխքաղաքապետը, ոչ իշխող ավագանու, ոչ էլ նախարարության որեւէ ներկայացուցիչ չէր եկել։
Ինստիտուտի ներկայացուցիչները տեղեկացրին, որ իրենք զբաղվում են երկրի տնտեսության, անվտանգության, առողջապահության խնդիրների համար կարեւոր ծրագրերով, իսկ աշխատանքի ընթացքում օգտագործում են գերճշգրիտ ու թանկարժեք սարքավորումներ, որոնք ոչ միայն ցնցումների ու փոշու պատճառով սխալ են արդյունքներ են ցույց տալիս, այլեւ փչանում են։
Նրանց խոսքով, խնդիրն սկսվել է դեռ 2007 թվականին։ Անգամ քրեական վարույթ է եղել։ Նախկին պաշտոնյաները ընդունել են կատարած հանցանքը, սակայն կիրառվել է վաղեմության ժամկետ։ Ինստիտուտի ղեկավարությունը շարունակել է ապարդյուն ահազանգել տարբեր ատյաններ, սակայն
Կարդացեք նաև
2018 թվականի իշխանությունից հետո նույնպես գործին տեղյակ եւ առնչված ոչ մի քաղաքապետ խնդրին լուծում չի տվել։ Իսկ Տիգրան Ավինյանը 2023-ի դեկտեմբերին շինարարություն իրականացնելու թույլտվություն է տվել։
Քննարկման արդյունքում արձանագրվեց, որ ըստ էության տարիներ առաջ նախկինների կողմից կատարված ապօրինությունը ոչ թե վերացվել է, այլ հակառակը, այն հաջողությամբ եւ անարգել շարունակվում է այսօր։ Նշվեց, որ գիտությունը ներկայումս անտերության է մատնված իշխանության կողմից։
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը վստահեցրեց, որ իրենք այս խնդիրը կրկին կբարձրացնեն ավագանու հաջորդ նիստերում եւ կլինեն հետեւողական։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ