Aravot.am-ի տեղեկություններով՝ փաստաբան Վրեժ Խաչիկյանը հաղորդում է ներկայացրել իրավապահներին՝ հայտնելով, որ ապրիլի 5-ին կեսգիշերից հետո իր պաշտպանյալ Վ. Մ.-ին թմրամիջոցների իրացման կասկածանքով Արտաշատ-Արարատ մայրուղու հատվածից բերման ենթարկելիս նրա նկատմամբ բռնություն են կիրառել՝ մեքենայից իջեցնելիս գետնին են գցել և ոտքերով հարվածներ հասցրել, ապա տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ կրկին բռնության է ենթարկվել նույն անձանց կողմից:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ընթանում է նախաքննություն: Փաստաբանն այս պահին դեպքի վերաբերյալ այլ հանգամանքներ մեզ հետ զրույցում չցանկացավ ներկայացնել՝ հայտնելով, որ իր պաշտպանյալի հետ դեռ համաձայնեցված չէ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ