«Կուսության ստուգում, վաղ քարե դար… համաձայն եմ, էդ խայտառակությունը ինչքան շուտ դուրս գա, էնքան լավ, բայց եկեք կիրառական հարթության մեջ էս ամեն ինչը դիտենք: Գեղամ Նազարյանը ճիշտ է ասում՝ մի՛ բերեք զուգընկերությունը հավասարեցրեք ընտանիքի հետ»,- այսօր ԱԺ նիստում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Նա բացատրեց. «Նախ, ամուսնությունը ունի սկիզբ եւ վերջ, զագսի 2 վկայական: Ամուսնացան, ամուսնալուծվեցին: Հիմա եկեք հասկանանք՝ այդ զուգընկերությունը սկիզբ ունի՞, թե՞ վերջ ունի, ո՞նց եք որոշում: Ժամանակն ինչքա՞ն է անցել: Պատկերացրեք, 16 տարեկանում ինչ-որ մեկին սիրում է: Նախ արի ապացուցի՝ էդ սերը միակողմանի է, կո՞ւտ է գնացել, թե՞ երկկողմանի սեր է եղել: Լավ, 18 տարեկանում համակուրսեցուն, իրար սիրել են առաջին սեմեստր, ու դա անցել, գնացել է: Թոշակի գնալուց թոշակի հերթի մեջ ինչ-որ մեկը մյուսին ասում է մի բան, հոգեբանական ճնշում է գործադրում, հրում է, խփում է, ամենավատ տարբերակը նայենք: Հիմա այդ մարդուն դատելու եք այս օրենքո՞վ: Ինչի՞ եք բարդացնում էս ամեն ինչը:
Հիմա էլ անունը դրել եք կենցաղային բռնություն: Ա՛յ մարդ, ոչ սառնարանի խնդիր է, ո՛չ համատեղ լիֆտի օգտագործման խնդիր է: Կենցաղային բռնությունը խուլիգանությունից կենցաղային հողի վրա ինչո՞վ է տարբերվում: Մենակ նրանով, որ մի հարեւանը մյուս հարեւանին մի անգամ աչքով է տվել, նա էլ պատասխանել է, պարզվում է իրար սիրեցի՞ն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ