Այսօր ԱԺ նիստում կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ եզրափակիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր նախընտրական ծրագրից մեջբերում եք, որ մեր անվտանգության գործոններից են հայ-ռուսական հարաբերությունները, ՀԱՊԿ-ը եւ այլն: Ճիշտ եք ասում: Բայց ՀԱՊԿ-ն ասում է՝ չէ, ես չեմ գալիս ձեզ օգնելու, եթե պայմանագիրը չի աշխատում:
Տեսեք, դեպք է եղել եւ օրենքով սահմանված է, որ մեր հրամանով պետք է ՀՕՊ-ը միանա, մեր հրամանով համատեղ ՀՕՊ-ը չի միացել եւ այսպիսի բազմաթիվ պատմություններ:
Հիմա կասեք՝ բա լավ քաղաքականություն վարեիք ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի հետ, որ այդպես չլիներ: Ճիշտ եք ասում, բա դուք էնքան լավ քաղաքականություն վարեիք, որ 2016-ին բանակցային սեղանին չհայտնվեր ԼՂ հարցի կարգավորման այն փաթեթը, որը ժողովուրդը թյուրիմացաբար Լավրովի պլան անվանեց, որտեղ ԼՂ-ի կարգավիճակի հարցի վրա մի հատ մեծ հուշարձան է դրած, ընդ որում այն ձեւով, чтоб никто не угадал, որ ոչ մեկը գլխի չընկնի:
Բա վարեիք լավ քաղաքականություն: Բա դուք ՊՆ նախարարն էիք, պարոն Օհանյան, ՀԱՊԿ-ի ռազմավարական գործընկերն էիք, Ադրբեջանին 3 մլրդ-ի զենք վաճառելու պայմանագիր էր կնքում բա ըտենց ընտիր հարաբերություններ ունեիք, ոչ մի խնդիր չունեիք, մեր նման ապաշնորհ չէիք, բա լուծեք էդ հարցը: Հլը եկեք գնանք նայենք 2013-2018թ-ին ՀՀ-ն ՌԴ-ից ինչ զենքեր է ստացել ու Ադրբեջանը ու ինչ զենքեր է ստացել, բա լուծեիք էդ հարցը: Ընդ որում, մեզ աշխարհում շատերը զենք չէին վաճառում, ասում էին՝ դուք ՀԱՊԿ-ի անդամ եք, ձեզ զենք չենք տա»:
Կարդացեք նաև
Փաշինյանը հայտարարեց, որ իրենք իրենց ծրագրի բոլոր կետերի հետեւից գնացել են ու իրականացրել են իրենց մասն ամբողջությամբ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ