Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավաքվեցին, ասեցին՝ դուք այլեւս չպետք է ղեկավարեք Ղարաբաղը, հիմա մենք տեսեք ինչ ենք անելու, զանգ էին ստացել նույն տեղից, որտեղից հիմա ստանում են». Փաշինյան

Ապրիլ 11,2024 21:00

«Երբ որ ասում են, որ ԼՂ-ն բարձր ինքնավարություն կստանա առանց սահմանափակման, բայց միջազգային իրավունքի շրջանակում առանց սահմանափակման: Էդ կնշանակի, որ ԼՂ-ն առանց սահմանափակման ինքնորոշվում է եւ ԼՂ-ի հիմնական քաղաքն էլ Վոլգոգրադն է, չկա սահմանափակում, ի՞նչ է եղել, որ: Կամչատկան էլ ԼՂ-ի գավառներից մեկն է՝ առանց սահմանափակման: Առանց սահմանափակման չէ՞ պետք է ինքնորոշվի, բա չե՞նք ուզում Խաղաղ օվկիանոսի ափին նավահանգիստ ունենանք»,- այսօր ԱԺ նիստում  կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ եզրափակիչ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ «անջատում՝ հանուն փրկության» թեզին. «Ումի՞ց անջատում: Ըհը, Ադրբեջանից: Բա ճանաչում ենք իրան Ադրբեջանի մա՞ս: Եթե մենք ուզում ենք «անջատում հանուն փրկության» կոնցեպտը առաջ տանենք, պետք է ցույց տանք, որ ԼՂ ժողովուրդը ուզում է այնտեղ ապրի, բայց չի կարողանում, մինչդեռ մեր ամբողջ կոնցեպտը այն է որ ինքը չի՛ ուզում այնտեղ ապրի: Երբ որ մենք ապացուցենք, որ սա ոչ թե սեպարատիզմ է, որ չեն ուզում եւ վերջ, այլ՝ ուզում են, բայց չեն կարող, դա կդառնա նյութի թեմա: Հետո էդ մարդկանց համարեցին դավաճան, պաշտոնանկ արեցին, հավաքվեցին, ասեցին՝ դուք այլեւս չպետք է ղեկավարեք Ղարաբաղը, հիմա մենք տեսեք ինչ ենք անելու: Որովհետեւ զանգ էին ստացել նույն տեղից, որտեղից հիմա ստանում են: Խնդրում, աղաչում, համոզում էինք, որ պետք է գնաք, խոսեք, բանակցեք, պայմանավորվել ենք, Սոֆիայում կա տարբերակ, չգիտեմ որտեղ կա տարբերակ, հաստատում էին, էն էին անում, մեկ էլ զանգում էին՝ չէ, չի լինի, ասել են՝ չէ, պետք չի գնալ: Բա «անջատում՝ հանուն փրկության» հետեւից էլ ենք գնացել, ինքնորոշման հետեւից էլ ենք գնացել: Ասում են՝ Լեռնային Ղարաբաղին թողեց մենակ մեր իշխանությունը: Ասում են՝ մեր հացի մեջ աղ չկա»:

Փաշինյանը, դեմքի ողջ միմիկաները շարժելով՝ սկսեց բարձրաձայնել, թե 2020-ից 2023-ին ՀՀ-ն Ղարաբաղին տվել է 538 մլրդ դրամ վերածելով այն նույնիսկ դոլարի՝ 1.3 մլրդ դոլար՝ ցույց տալով թե մենակ չեն թողել Արցախին:

Նա սկսեց ընդդիմադիրների վրա ձեռքը պարզելով՝ ասել. «Լուծարված է ԼՂ-ն ձեր ձեռամբ, ձեր ընտրած իշխանությանը գնացեք հարցրեք, ձե՛ր ձեռամբ, ձե՛ր»:

Հետո Փաշինյանը հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղից մասնագետներ կան, հրավիրում ենք աշխատանքի, ասում են՝ ձեր մոտ էս ի՞նչ ցածր են աշխատավարձերը: ԼՂ-ում աշխատավարձն ավելի բարձր էր, քան ՀՀ-ում, ԼՂ-ում թոշակը բարձր էր, քան ՀՀ-ում: Նա, ով մենակ էր թողել ԼՂ-ին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930