Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ 30 տարի մեշոկի նման էս կողմից շպրտել են էն կողմ, էն կողմից շպրտել են էս կողմ, էդ չե՞ք նկատել… բա մենք ուզում ենք ՀՀ-ն հանենք Մինսկի խմբի մրցակցությունից». Փաշինյան

Ապրիլ 11,2024 20:30

«Չկարծեք, թե էդ պատմական Հայաստանը դուք մեզնից ավելի շատ եք սիրում: Ո՛չ, ինձնից շատ սիրող չլինի պատմական Հայաստանը: Բայց ես հրաժարվում եմ պատմական Հայաստանը ավելի շատ սիրել, քան իրական Հայաստանը: Ես ընդհանրապես որպես վարչապետ հրաժարվում եմ որեւէ բան ավելի շատ սիրել, քան իրական Հայաստանը: Ես հրաժարվում եմ որեւէ բան ավելի շատ սիրել կիլոմետրերով նույնիսկ մոտիկ նրան, քան իրական Հայաստանը»,- այսօր ԱԺ նիստում կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ եզրափակիչ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ նախընտրական ծրագրից շեղվելու մասին քննադատություններին. «Իրականությունն այն է, որ երբ այդ նախընտրական ծրագիրն արձանագրվել է, մենք ամբողջ ուժով եւ անկեղծությամբ գնացել ենք այդ դրույթների հետեւից: Մասնավորապես, խոսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցած պրոցեսների մասին, մեզ դրա համար էլ են քննադատում: Ոչ մեկը չի ասում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քիչ չի 2014-ից հետո իրար հետ կոնֆլիկտի մեջ էին, 2022-ից պատերազմ են անում իրար հետ, ժողովուրդ ջան, չե՞ք նկատել: Բա որ մեզ ասում են՝ մենք Հայաստանը դարձնում ենք աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ, կներեք, բա ԵԱՀԿ Մինսկի խումբը էդ ի՞նչ էր, եթե ոչ աշխարհաքաղաքական լեգիտիմ մրցակցություն ՀՀ-ի վրա:

Այսինքն, դուք մտածում էիք, որ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի համանախագահության, Մինսկի խմբի անդամ երկրների շահերը այնպես են համընկնում, հեսա իրենք գալու են նենց են անելու, էն սենց են անելո՞ւ: Եթե այս տրամաբանությունից նայենք, ընդհակառակը, ասում են՝ դու ոչ թե աշխարհաքաղաքական սուբյեկտ ես, այլ լարից գցել են մեշոկի մեջ եւ այլն եւ այլն: Կներեք, լավ էլ չի ասելը, բայց մեզ 30 տարի մեշոկի նման էս կողմից շպրտել են էն կողմ, էն կողմից շպրտել են էս կողմ, էդ չե՞ք նկատել: Մեզ գալիս էին  ասում էին՝ սենց ասեք, իրանք գնում էին ԵԱՀԿ-ում ուրիշ ձեւ էին քվեարկում: Բա էս ի՞նչ էր, եթե ոչ աշխարհաքաղաքական մրցակցությունից: Բա մենք ուզում ենք Հայաստանը հանենք էդ մրցակցությունից, ասենք՝ հլը մի րոպե, ընկերնե՛ր, էստեղ երկիր կա, էստեղ կառավարություն կա, էստեղ ժողովուրդ կա,, էստեղ տեսլական կա»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930