Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Մկրտչյանը դիմեց Փաշինյանին. «Էլ Ալեն Սիմոնյանի հարսին չկալանավորեք, խնդրում եմ, ում ուզում եք ստեղից կալանավորեք, ինքը ձեզանից չի թռնելու»

Ապրիլ 11,2024 19:44

«Ելույթս թիրախին խփել է, տեղ է հասել, ջղաձգումները եւ sms հաղորդագրությունները ստացված են եղել եւ Ալեն Սիմոնյանը հանձնարարական էր ստացել»,- այսօր ԱԺ նիստում կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ պատասխանելով Ալեն Սիմոնյանին՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Նա ասաց. «Ինչ համար նորություն չէ, որ Սերժ Սարգսյանից մեկ իշխանազավթները, մեկ էլ թուրքերն են նույն զգացողությունների մեջ ընկնում: Բա ո՞նց կարող է չընկնեք, 42 հազար քկմ հայրենիք էր պահել, որը 6 տարի է ծախում եք, հանձնում եք, հլը չի վերջանում: Սերժ Սարգսյանն այնպիսի վիճակում էր դրել Ալիեւին, որ փակ դռների հետեւում ասում էր, որ այլեւս հնարավորություն չունի որեւէ կերպ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չճանաչելու: Դուք չեք կարող հաշտ լինել Սերժ Սարգսյանի Հայաստանի հետ, որովհետեւ ձեզ այստեղ իշխանության են բերել՝ այդ Հայաստանը մանր-մանր կտրտելու ու հանձնելու համար: Ալեն Սիմոնյանն այսօր կարողացավ ապահովել, որ իր ընտանիքից էլ ոչ մեկը չկալանավորվի, շնորհակալություն էլ հայտնեց»:

Նա դիմեց վարչապետ Փաշինյանին՝ ասելով. «Էլ հարսին չկալանավորեք, խնդրում եմ, ում ուզում եք ստեղից կալանավորեք, մենակ Ալեն Սիմոնյանի ընտանիքից ոչ մեկին չկալանավորեք: Ինքը հիանալի կարողացավ էսօր ցույց տալ, որ ձեզանից չի թռնելու, որ երբեք ձեզ չի խաբելու, ինչ հրահանգ տաք՝ կատարելու է, ես խնդրում եմ, որ դուք դա ամեն դեպքում գնահատեք:

Այլ հարց է, որ ԱԺ նախագահի աթոռն իրապես շատ ծանր է, որովհետեւ կարելի է ԱԺ նախագահ լինել լավ, կիսալավ, բայց գոնե պետականաքանդության մեջ մասնակցության այդ խմբակի մեջ փայաբաժին չեն ունեցել: Բայց իրենը ամենածանրն է: Ալեն Սիմոնյանն ունեցել է հիանալի ճանապարհ եւ ինչպես ընդունված է ասել, միայն վնգստացող դատավորներն են, որ կարողացել են ապահովել Ալեն Սիմոնյանի պատվի եւ արժանապատվության գոյությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930