Այսօր ԱԺ նիստում կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում հայտարարեց. «Կան հանրագիտարաններ, կա ինտերնետ, կարող եք բացել, նայել, թե որտեղով են անցել ՀԽՍՀ սահմանները: Դժվար չի դա:
Կարող եք բացել կրթական համակարգում օգտագործվող աշխարհագրության դասագրքերը, այդ թվում՝ ձեր քաղաքական ուժի կողմից Հայաստանը ղեկավարող տարիներին գրված եւ օգտագործված, այնտեղ գրված է՝ ՀՀ տարածքը կազմում է 29.743 քկմ: Կարող եք տեսնել ՀՀ սահմանները:
Եթե ինձ պայմանական մեղադրում եք ՀՀ սահմանները սխալ իմանալու կամ նշելու մեջ, դուք եք մեղավոր, որովհետեւ ձեր գրած դասագրքերով եմ ես գնացել դպրոց, սովորել: Իմ՝ դպրոցում սովորելու տարիներին երկու անգամ Լեւոն Մկրտչյանը եղել է Կրթության եւ գիտության նախարար»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ