Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՀ բազմակողմ պայմանագրի դադարեցման հարցը ՍԴ-ում է

Ապրիլ 11,2024 17:24

Սահմանադրական դատարանն իր ապրիլի 9-ի աշխատակարգային որոշմամբ «2000 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրված «Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել է քննության:

Գործի դատաքննությունը նշանակվել է 2024 թվականի մայիսի 14-ին, ժամը 11:00-ին:

Գործով զեկուցողը Սահմանադրական դատարանի դատավոր Հ. Հովակիմյանն է:

Նույն օրվա աշխատակարգային որոշմամբ նախկին երկու դատավորների գործերի քննության ժամկետն է հերթական անգամ փոխվել նախ, իսկ Սուրեն Անտոնյանինը՝ կվերսկսվի ապրիլի 26-ին, իսկ քրեական հետապնդման մեջ գտնվող Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննությունը կսկսվի 2024 թվականի հունիսի 4-ին: Վերջինիս գործով զեկուցողն է ՍԴ դատավոր Ե. Խունդկարյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930