Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանը բարձրացավ ԱԺ օթյակ՝ շփվելու Ներքին Խնձորեսկի աշակերտների հետ. նրան հարցրեցին Ներքին Խնձորեսկի մոլորված հայ հովիվի մասին

Ապրիլ 11,2024 14:38

Այսօր ԱԺ նիստում շարունակվում է կառավարության ծրագրի կատարողականի քննարկումը, վարչապետ Փաշինյանը մասնակցում է նիստին:

Նա հանկարծ նիստերի դահլիճից դուրս եկավ ու թիկնապահների ուղեկցությամբ բարձրացավ օթյակ՝ շփվելու ԱԺ այցելած Ներքին Խնձորեսկի դպրոցի աշակերտների հետ:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկի հատվածում միջադեպ է տեղի ունեցել, ինչպես ԱԱԾ-ն հայտնել է, մեր քաղաքացիներից մեկը՝ մի հովիվ մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում ու դրա հետեւանքով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել, ի՞նչ կասեք այս միջադեպի մասին: Փաշինյանը պատասխանեց, որ քննություն է ընթանում ու քննությամբ կպարզվեն միջադեպի հանգամանքները:

Հարցին՝ մեկ օրում բա ինչպե՞ս պարզվեց, որ ադրբեջանցի այն դիվերսանտը մոլորվել է ու նրան հանձնեցին Ադրբեջանին՝ Փաշինյանը պատասխանեց. «Քննությունը հենց նրա համար է, որ լինի, մեկ օր չի եղել եւ այդ հարցին ես իմ ասուլիսում մանրամասն պատասխանել եմ: Ասուլիսը հրապարակված է, այդ հարցի պատասխանը ճշգրիտ կա»:

Փաշինյանը այլ հարցերի չպատասխանեց, անվտանգության աշխատողները թույլ չտվեցին այլեւս մոտենալ վարչապետին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930