«Արմենպրես». Հայաստանի համագործակցությունը Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ ուղղված չէ որևէ միության, հատկապես Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դեմ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է՝ ի պատասխան «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ սերտ փոխգործակցությունը չի խանգարում Հայաստանի մասնակցությանը ԵԱՏՄ-ին, և արդյոք Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ այս միությունից։
«Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու մտադրության մասին։ Գրեթե բոլոր երկրներն այսօր նման տնտեսական քաղաքականություն են վարում, և դա չի արվում որևէ երկրի կամ միության դեմ… Առևտրատնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունն ուղղված չէ որևէ միության, հատկապես ԵԱՏՄ-ի դեմ»,- հայտարարել է ՀՀ փոխվարչապետը։