Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 11-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության հետ, հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում Արմավիրի մարզում հայտնաբերել են ավազի մեջ կիսաթաղված վիճակում գտնվող «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենա:
Ոստիկաններն ունեն հիմնավոր կասկածներ, որ նշված ավտոմեքենայով են կատարել երեկ Երևան-Արմավիր ավտոճանապարհի մայրաքաղաքային փողոցում 4 հոգով դիմակավորված ու զինված ավազակային հարձակումը, որի ժամանակ հափշտակել էին 36 կգ ոստի և 293 միլիոն ՌԴ ռուբլի, ապա նշված «Porsche Cayenne»-ով դիմել էին փախուստի:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 10-ին առանձնապես խոշոր չափի ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում ավազակային հարձակում է տեղի ունեցել:
Տեղում 2 քաղաքացի, ովքեր եղել էին «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայով, ոստիկաններին հայտնել էին, որ իրենց ավտոմեքենան դիմակավորված ու ատրճանակներով զինված 4 հոգի կանգնեցրել են, որից հետո իրենց ձեռնաշղթաներ են հագցրել ու իրենց նկատմամբ ավազակային հարձակում են կատարել, ավտոմեքենայի միջից հափշտակել են 36 կգ ոսկյա զարդեր և մոտ 293 միլիոն ՌԴ ռուբլի, ասում էին նաև, որ հափշտակել են 6 միլիոն դոլար:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: