Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակում ենք ունենալ այն դատարանները, որոնք ունեցել ենք, ոչինչ չի փոխվել. Վարդան Հարությունյան. «Հրապարակ»

Ապրիլ 11,2024 11:33

Արեւմտյան կրկնակի ստանդարտների ու Հայաստանում ժողովրդավարության վիճակի վերաբերյալ լսեցինք իրավապաշտպան Վարդան Հարությունյանի կարծիքը։

«Ինքս եղել եմ ոգեւորվածներից մեկը եւ այսօր, ինչպես շատ-շատերը, հիասթափված եմ, որովհետեւ Հայաստանն այս տարիների ընթացքում ունեցավ հսկայական կորուստներ ե՛ւ արտաքին ճակատում, ե՛ւ հայ-ադրբեջանական հարաբերություններում, էլ չեմ խոսում՝ երկրում խոստացած դեմոկրատական բարեփոխումների դաշտում, որոնք կա՛մ տեղի չունեցան, կա՛մ տեղի չունեցան այն ձեւով, որ պետք է տեղի ունենային, կա՛մ մնացին կիսատ՝ զրույցների մակարդակում։ Այս ամենը մեզ համար է տեսանելի, մեզ համար է խնդիր, մեզ համար է պրոբլեմ, որը դեռ պետք է լուծենք, բայց չեմ կարծում, որ այդ ճանապարհին մենք պետք է խոչընդոտ հանդիսանանք, որ եվրոպացիները մեզ աջակցեն»,- «Հրապարակ»-ին ասում է Վարդան Հարությունյանը։

Որպես իրավապաշտպան՝ Վարդան Հարությունյանն արդարադատության վիճակը կամ, ավելի ճիշտ՝ դրա չգոյությունն է օրախնդիր համարում․ «Ես չգիտեմ՝ իրենք ինչ նպատակ ունեին, բայց որ արդյունքում մենք չունենք արդարադատություն, դա փաստ է։ Պատճառներից մեկն էլ այն է, որ մենք շարունակում ենք ունենալ այն դատարանները, որոնք ունեցել ենք, ոչինչ չի փոխվել։ Նրանք ուղղակի անկարող դուրս եկան, չկարողացան իրականացնել որեւէ բնագավառում ծրագիր, հատկապես ինձ համար շատ կարեւոր՝ արդարադատության բնագավառում»։

Ըստ Հարությունյանի՝ իրական ժողովրդավարություն հաստատելու համար հաստատողները պետք է լինեն ժողովրդավար։ «Դա պետք է լինի ոչ թե կարգախոս, այլ՝ էություն, ապրելաձեւ։ Մեր այսօրվա իշխանավորների մոտ դա բացակայում է»,- եզրափակում է մեր զրուցակիցը։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930