Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնիսկ դպրոցականի մակարդակ ունեցողը, նայելով քարտեզին, կհասկանա, թե ինչ է կատարվելու Փաշինյանի նախանշած տարածքները թշնամուն նվիրելու հետևանքով. «Փաստ»

Ապրիլ 11,2024 11:24

Մինչ գլխավոր քպականը մտավարժանքներ է անում՝ Հայաստանի «իրական» ու «պատմական» տարբերակներով, նրա կրկնակ-գաղափարակիցները նետվել են հանրային հարթակներ ու, միմյանց հերթ չտալով, արտասանում են, թե՝ «սուտ է, մենք գյուղեր չենք տալիս Ադրբեջանին…»: Ասածները հայտնի են, իբր, իրենք ցանկանում են ոչ թե Ոսկեպար, Բաղանիս կամ մյուս գյուղերը հանձնել Ադրբեջանին, այլ… այդ բնակավայրերին մերձակա տարածքները, որոնք, ըստ փաշինյանականների՝ «նրանցն է եղել», այսինքն՝ թշնամուն է պատկանել:

Նախ՝ նույնիսկ դպրոցականի մակարդակ, անգամ՝ աշխարհագրությունից ոչ այնքան լավ դպրոցականի մակարդակ ունեցողը, նայելով քարտեզին, կհասկանա, թե ինչի մասին է խոսքը և ինչ է կատարվելու Փաշինյանի նախանշած տարածքները թշնամուն նվիրելու հետևանքով:

Առաջինը՝ մեր բանակի դիրքերը Փաշինյանի ու նրա կուսակիցների կողմից թշնամուն հանձնելու հետևանքով թշնամին առաջ է շարժվելու և դիրքավորվելու է Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերի անմիջական մերձակայքում: Դրա հետևանքով Ոսկեպարը գրեթե ամբողջովին, իսկ Կիրանցն ու Բաղանիսը երեք կողմից հայտնվելու են թշնամական շրջապատման մեջ:

Ըստ էության, Նոյեմբերյանի շրջանը գրեթե կտրվում է Տավուշի մարզից ու Հայաստանի Հանրապետությունից: Ավելին, նշված տարածքում վերահսկողություն հաստատելուց հետո թշնամին լիարժեք հնարավորություն է ստանում ծավալվել դեպի Լոռու մարզ, դեպի հյուսիս, դեպի հարավ, դեպի՝ ուր խելքը փչի: Չհաշված արդեն միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհները, երկաթուղին, հիմնական գազատարը: Տվյալ անդրադարձում հատուկ ուշադրություն կցանկանայինք հրավիրել այն հանգամանքին, որ նման պայմաններում Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի ու նաև մերձակա այլ բնակավայրերի դատարկել-հայաթափելն ընդամենը «տեխնիկայի հարց» է, բավականին կարճ ժամանակի խնդիր:

Քանի՞ օր, քանի՞ շաբաթ, քանի՞ ամիս ոսկեպարցիները կամ բաղանիսցիները կդիմանան թշնամական ուղիղ նշանառության կրակահերթերի տակ: Ո՞վ կցանկանա ապրել մի վայրում, որտեղ իրեն թուրքի ասկյարը, զուտ իր հաճույքի համար, ցանկացած պահի կարող է պարզապես գնդակահարել:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930