Կառավարության 2023 թվականի գործունեության հաշվետվության ներկայացման առիթով Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային ժողովում հայ հասարակությանն ուղղված հերթական, բայց արդեն վերջին մոտեցող ահազանգն էր այն մասին, թե ինչ է սպասում Հայաստանին՝ իր իշխանությունը հանդուրժելու դեպքում։
Հերթով թվարկելով Ադրբեջանին կատարելիք զիջումները, Փաշինյանը ոգևորված հարցնում էր՝ արդյո՞ք դա երաշխավորելու է, որ Ադրբեջանը չի հարձակվելու, արդյո՞ք դա ապահովագրելու է պատերազմից, և այլն, ու ավելի ոգևորված պատասխանում էր ինքն իրեն՝ բազմապատիկ հաստատակամությամբ արձանագրելով՝ ՈՉ, ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ։
Այս նողկալի տրամաբանությամբ ստացվում է, որ 30 տարի շարունակ հայ ժողովուրդը հազարավոր զոհեր է տվել, կրել անասելի զրկանքներ, որպեսզի Հայաստանը հայտնվի կառափնարանում, և ահա ինքը, Ադրբեջանի շնորհիվ, Հայաստանն ազատագրել է այդ վզկապից։
Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի իր այս քաղաքականությունը, հեռու չէ այն օրը, երբ արցախյան պատերազմի հերոսները կարող են հետմահու դատապարտվել՝ Հայաստանի անկախության դեմ պայքարելու համար։
Կարդացեք նաև
Գառնիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։