Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքարելու ենք, որ հայ ժողովուրդը լինի անկախ, ունենա պետականություն, ապրի խաղաղ․ Արշակ Կարապետյան

Ապրիլ 11,2024 10:25

Ապահովել հայոց պետականության պահպանումը։ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հարցազրույց է տվել, անդրադարձել նորաստեղծ «Համահայկական ճակատ» կուսակցության առաջիկա անելիքներին, նշել է, թե իրենց շատ քայլեր անակնկալ են լինելու, հատկապես գործող իշխանությունների համար։

Արշակ Կարապետյանն ուշագրավ մանրամասներ է հայտնել իր պաշտոնավարման օրոք Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների պահվածքից, Ալիևից ունեցած վախից և պետականության վրա դրա հետևանքներից։

«Պայքարելու ենք, պատրաստ ենք ամեն քայլի գնալ՝ մի նպատակով, որ հայ ժողովուրդը լինի անկախ, ունենա պետականություն, ապրի խաղաղ»,- նշել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։

Հարցազրույցն ամբողջական` տեսանյութում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930