«Վերջին մի քանի տարիներին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունները փոփոխությունների են ենթարկվել, եւ եթե նախկինում այդ հարաբերությունները առավելապես կառուցվում էին միմյանց չվնասելու սկզբունքի վրա, ապա այսօր տեղափոխվել ենք մի փուլ, որտեղ երկու երկրների կառավարությունները ունեն քաղաքական կամք եւ պատրաստակամություն միմյանց օգնելու միասին անցնելու ճանապարհը»,-այս մասին այսօր «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն․ հայեցակարգից իրականություն» փորձագիտական համաժողովի մեկնարկից առաջ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Նա նշեց, որ երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, սակայն տնտեսական հարաբերությունները, մարդկանց միջեւ հարաբերությունները շատ ավելի ցածր մակարդակի վրա են եւ չեն համապատասխանում ռազմավարական գործունեության մակարդակին։
«Բավականին անելիք ունենք, եւ փորձագիտական շրջանակները պետք է օգնեն երկու երկրների կառավարություններին, որպեսզի կարողանանք զուգահեռ եւ հավասարապես զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով»,-ասաց փոխնախարարը։
Մանրամասն՝ շուտով տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ