Գրողների միությունն (ԳՄ) ընդլայնված նիստ է գումարում և հայտարարություն է ընդունում ԳՄ շենքը խլելու՝ իշխանությունների որոշման անթույլատրելիության մասին։
«Գոյ» թատրոնի կոլեկտիվը նստացույց է կազմակերպել և պայքարում է թատրոնը փաստացի փակելու՝ իշխանության որոշման դեմ։
Վերջերս ալեկոծվել էր երաժշտական համայնքը՝ տարբեր ակցիաներ կազմակերպվեցին Երևանի պետական կոնսերվատորիան «Ակադեմիական քաղաք» նախագծում ներառելու, կրկին՝ փաստացի փակելու՝ իշխանությունների որոշման դեմ։
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ամեն օր ապրում են խոր անհանգստության մեջ՝ իրենց բնակավայրերի հարակից տարածքներն Ադրբեջանին հանձնելու՝ իշխանությունների որոշման պատճառով, տարբեր միջոցառումներ են կազմակերպում, հնչեցնում են բողոքի իրենց ձայնը։
Կարդացեք նաև
Թվարկված ու նմանատիպ բազմաթիվ այլ դեպքերին միավորում է առնվազն մի քանի հատկանիշ․ տարբեր մասնագիտական համայնքներին, տարբեր բնակավայրերին վերաբերող, մեղմ ասած, խնդրահարույց որոշումներ կայացրել է նույն իշխանությունը, և բոլոր այս ընդվզումներն առայժմ մնում են անարձագանք։
Եվս մեկ կարևոր ու, ըստ էության, այս խնդիրների չլուծման պատճառ հանդիսացող հանգամանք է այն, որ դրանց վերաբերյալ դժգոհությունն արտահայտվում է միայն դրա անմիջական հասցեատերերին կողմից ու նրանց շրջանում․ գրողների կողքին չենք տեսնում կամ գրեթե չենք տեսնում երաժիշտների, դերասանների պայքարն ընթանում է՝ առանց գրողների, Կոնսերվատորիայի փակումը ո՛չ գրողներին, ո՛չ էլ դերասաններին գրեթե չի հուզում, իսկ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների կողքին նշված խավերից որևէ ներկայացուցիչ, առավել ևս, կանգնած չէ։
Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում