Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի ելույթները, մտքերը լսելն առանց վալերիանկա ունենալու հղի է ծանր հետևանքներով. «ՉԻ»

Ապրիլ 11,2024 08:30

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է. «Այն բանակցային հնարավորությունները, որ 2016-ից ի վեր առկա էին, ոչ թե ԼՂ հարցի որևէ լուծման, այլ Հայաստանին հագցրած վզկապը` «պովոդոկը» կարճացնելու մասին էին»:

«ՉԻ». Նիկոլ Փաշինյանի ելույթները, մտքերը լսելն առանց վալերիանկա ունենալու հղի է ծանր հետևանքներով:

Վայ, էդ ինչեր էր ասում: Ռուսաստանին աջուձախ քրֆեց, Արցախի նախկին, ներկա իշխանություններին քրֆեց, նույնիսկ պատմական Հայաստանին քննադատեց, որ այսօրվա Հայաստանի վզին «պովոդոկ» է դարձել:

Էն ժամանակ, երբ գոռում էր. «Արցախը Հայաստան է ու վերջ», էդ պովոդոկը վիզը շատ չէր սեղմում, չէր զգում: Որ սեղմեր, հո նման բաներ չէ՞ր ասի: Ընդհակառակը, կասեր՝ միայն փոխզիջումների միջոցով է հնարավոր հակամարտությունը կարգավորել, Արցախը հայկական պահել: Բայց չէ, կանգնել, ասում էր՝ ոչ մի թիզ, թույլ չենք տա Արցախի վզին «պովոդոկ» հագցնել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930