Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչքան շատ են իշխանությունները նետվում պարտվողականության գիրկն, այնքան եկեղեցու ձայնն ավելի բարձր է լսվում. «Փաստ»

Ապրիլ 11,2024 09:00

Ողջ պատմության ընթացքում Հայ առաքելական եկեղեցու ուղին հիմնականում աչքի է ընկել հայապահպանության, պայքարի ու հայ ժողովրդի նվիրական երազանքների իրականացմանը միտված իր գործելակերպով։ Դրա համար էլ, երբ հայությունը պետականություն չի ունեցել, բազմաթիվ դրվագներում հենց եկեղեցու շուրջ է հավաքվել ժողովուրդը՝ դնելով ազգային պայքարի հիմքերը։

Այսօր էլ, թեև պետականություն ունենք, սակայն եկեղեցին պայքարի հարցում փորձում է նույն դերակատարությունը ստանձնել։ Հարցն այն է, որ ՀՀ իշխանություններն առաջնորդվում են պարտվողականության և զիջումների հետ համակերպվելու ուղեցույցով։ Իսկ պարտվողականությունը «պարզաջրվում» է վերջապես խաղաղության դարաշրջան բացելու և նոր պատերազմից խուսափելու հեռանկարով։ Փաշինյանն անընդհատ զիջումներ է կատարում հակառակորդին՝ նշելով, որ եթե չզիջեն, ապա հակառակորդը նոր պատերազմ կսկսի։ Նույն գործելակերպը կիրառվում է նաև Տավուշի 4 գյուղի հարցում։ Այսինքն, իշխանությունները վախ են սերմանում՝ որպես զիջումների այլընտրանք ներկայացնելով սարսափելի պատերազմը։ Պետք է նկատել, որ իշխանություններն ի սկզբանե որդեգրել էին «սկզբունքներ», թե՝ «Արցախը պահել չենք կարող», «Արցախը հանձնենք, հանգիստ ապրենք», «պայքարն իմաստ չունի» և այլն։ Եվ իրենց ծրագրերի ճանապարհին պատերազմի դուրս եկան բոլոր ազգային ուժերի, գործիչների, միավորների դեմ:

Ի մասնավորի, դրանով էր պայմանավորված այն իրողությունը, որ երկրի կառավարման ղեկը ստանձնելու պահից սկսած իշխանությունները անմիջապես ձեռնամուխ եղան եկեղեցին թիրախավորելուն, որը պատասխանատու պահին կարող է համախմբել հայությանը։ Բայց ինչքան շատ են իշխանությունները նետվում պարտվողականության գիրկն, այնքան եկեղեցու ձայնն ավելի բարձր է լսվում՝ չնայած այն հանգամանքին, որ փորձ է արվում լռեցնել այդ ձայնը։

…Իշխանությունները փորձում են հոգևոր դասին մեղադրել նրանում, թե նրանք քաղաքականությամբ են զբաղվում այն պայմաններում, երբ պետությունը և եկեղեցին տարանջատված են։ Բայց երբ հարցը վերաբերում է հայ ժողովրդի կենսական շահերին, ապա եկեղեցին ուղղակի լռելու իրավունք չունի։ Եվ սա ոչ թե քաղաքականության հարց է, այլ գոյութենական, համազգային դիրքերից հանդես գալու։ Եվ եկեղեցին իրոք այն կառույցն է, որը կարող է ժողովրդին համախմբել…

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930