Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փաշինյանի ժամանակ կորցրել ենք իրական Հայաստանի զգալի մասը

Ապրիլ 11,2024 10:00

Հայաստանի ներկայիս իշխանությունը չի կարողանում նորմալ բանակցի Ադրբեջանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ միջազգային գործընկերների հետ, չի կարողանում կազմակերպել պետական համակարգը, որպեսզի այն պատրաստվի հերթական, անխուսափելի պատերազմին: Բայց վարչապետն իր ձախողումները փորձում է քողարկել «պատմական» եւ «իրական» Հայաստանի մասին անիմաստ, հակագիտական եւ հակապետական խոսակցություններով: Կարծում եմ, ցանկացած բանական մարդուն պարզ է, որ «իրականը» պայմանավորված է «պատմականով» եւ հակառակը:

Ի՞նչ կասեին Իսրայելի քաղաքացիները, եթե այնտեղ որեւէ քաղաքական գործիչ ասեր, որ Թորայում խոսվում է պատմական Իսրայելի մասին, եւ ներկայիս Իսրայելը Մովսեսի Հնգամատյանի հետ ոչ մի գործ չունի: Այդ քաղաքացիները լավագույն դեպքում կծիծաղեին: ԱՄՆ-ում, այո, հնարավոր է, որ լինի ինչ-որ մարգինալ խմբակ, որը կասի, թե ժամանակակից Ամերիկան որեւէ կապ չունի «Բլրի վրա քաղաքի» պատումի հետ: Բայց այնտեղ կան նաեւ Կոլումբոսին մերժող կամ Երկրագունդը տափակ համարող խմբեր: Ազատ երկիր է, որը հանդուրժում է նաեւ տարաշխարհիկ հայացքներ ունեցող մարդկանց: Բայց Ջորջ Վաշինգթոնից կամ Աբրահամ Լինքոլնից հրաժարվելը չի կարող այնտեղ «մեյնսթրիմային» լինել:

Ճիշտն ասած, չեմ էլ հավատում, թե Փաշինյանը հավատում է «իրականի» եւ «պատմականի» հակադրությանը: Խոսք է, ասում է՝ իր անճարակությունն արդարացնելու համար: Ճիշտ այնպես, ինչպես «նախկինացավը»՝ «եթե այդքան խելոք էիք՝ ձեր վախտերն այդ խնդիրները լուծեիք»: «Նախկիններն» իսկապես բազմաթիվ հարցեր չեն կարողացել լուծել: Բայց նրանց չլուծած խնդիրները չեն համեմատվի այն աղետալի խնդիրների հետ, որոնք առաջացել են այս 6 տարվա ընթացքում:

Փաշինյանի օրոք մենք կորցրել ենք միանգամայն իրական Արցախը եւ միանգամայն իրական Հայաստանի Հանրապետության մի մասը: Միանգամայն իրական տասնյակ հազարավոր հայեր դարձել են փախստական: Տավուշում տարածքներ հանձնելու դեպքում իրական Հայաստանի իրական բնակիչներին մահացու վտանգ է սպառնալու: Ընդ որում, այդ կեղծ «սահմանազատման» դիմաց Ադրբեջանն ամենեւին էլ չի խոստանում «սահմանազատվել» Սյունիքում, Վայքում եւ Գեղարքունիքում ու հեռանալ իրական Հայաստանի տարածքներից:

Այդպես որ մեր կորուստներն ավելի քան իրական են: Եվ «պատմական Հայաստանն» այստեղ մեղք չունի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ի՞նչ կլիներ, եթե տառգաշները մեր գենշտաբին քշեին, իրենք ղեկավարեին քսան քսանի պատերազմը եւ հաղթեին: Արցախը միանգամից կմտներ տառգաշստանի կազմ, իսկ մեր երկիրն էլ էլի մի երկու հարյուր տարի սապոգի օրհնանք կաներ: Լավ է, տառգաշներն էդքան խելք չունեցան, նրանց ուզածն ընդամենը, թե ո՞ւմ հետ ավելի շահավետ է տառգաշություն անել: Տառգաշստանը կդառնա Ռուսաստան, երբ տառգաշներին կփոխարինեն ռուսները: Նույնն էլ մեզ է վերաբերում, կդառնանք Հայք, երբ հայերը կգան իշխանության:

  2. ԱՄՆ առաջնակարգ սենատորը, այսօր Նետանյահույի մասին. “He’s going to end up being one of the most successful politicians and most destructive public servants to be on the world stage in the last quarter century, because he’s successful if you measure it by maintaining his own position but, in terms of what he has done that has made Israel less safe and less secure, there’s a real lesson there. You can be successful as a candidate and as a politician but end up being unsuccessful or even destructive as a public servant.” Կարդացեք հոդվածը. աhttps://www.theguardian.com/us-news/2024/apr/11/tim-kaine-interview-biden-israel-netanyahu

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930