ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հարցազրույց է տվել «Ազատությանը», ներկայացնում ենք մի քանի հատված.
«Ազատություն». – Անցած շաբաթ մենք երկուսս էլ Բրյուսելում էինք, որտեղ Հայաստանի արևմտյան գործընկերները խոստացան հավելյալ ֆինանսական աջակցություն, ու վերահաստատեցին իրենց հանձնառությունը Հայաստանի տնտեսության ու ժողովրդավարության ամրապնդմանը։ Արդյոք որևէ համաձայնագիր է ստորագրվել՝ երաշխավորելու, որ այս աջակցությունը լինի շարունակական՝ անկախ, թե ինչպես կավարտվեն մի քանի ամսից Բրյուսելում ու ԱՄՆ-ում սպասվող ընտրությունները:
Քրիստինա Քվին. – Պայմանավորվածությունն այն էր, որ մենք պարզապես շարունակելու ենք մեր շատ լավ և աճող երկխոսությունը։ Կարող եմ ասել, որ անցած մեկ տարում, ինչ ես եկել եմ Հայաստան, մեր հարաբերությունները գրեթե բոլոր ոլորտներում ընդլայնվել և խորացել են։ Եվ ես կարծում եմ, որ այն ամենը, որ մենք ընդգծեցինք բրուսելյան բարձր մակարդակի հանդիպմանը, պարզապես ցույց է տալիս այն առաջընթացը, որին հասել ենք, հատկապես՝ վերջին մի քանի տարիներին: Եվ ես կարծում եմ, որ առաջիկայում կշարունակենք առաջընթացը:
«Ազատություն». – Այսինքն, դուք կարծում եք, որ այդպես կլինի, բայց համաձայնագիր այդ հարցով չկա:
Կարդացեք նաև
Քրիստինա Քվին․ – Դե, մենք պայմանավորվեցինք շարունակել քննարկումները այս բոլոր հարցերի շուրջ։ Այնպես որ, այդ տեսանկյունից, իհարկե, մենք կշարունակենք զրույցը։
«Ազատություն». – Ինձ Բրյուսելում ասացին, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանի սահմանին Եվրամիության դիտորդական առաքելությանը միանալու հնարավորությունը, ինչպես կանադացիները արեցին անցած տարի։ Կհաստատե՞ք այս տեղեկությունը՝ կա՞ն արդյոք նման քննարկումներ։
Քրիստինա Քվին․ – Ո՛չ, մինչև հիմա մենք նման պլան չունենք, բայց, իհարկե, ապագայում ոչինչ չենք բացառում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: