ԱԺ քպական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին զայրացրել է Հայ Եկեղեցու եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների հայտարարությունը, որն անընդունելի է համարում նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը Տավուշի մարզից Ադրբեջանին տարածքներ հանձնելու ՀՀ իշխանությունների կողմից վերջին շրջանում զարգացված խոսույթը:
Հարգարժան պատգամավոր, նախ Ձեր կարգավիճակը Ձեզ թույլ չպիտի տար Մայր Աթոռը նույնացնել ընդդիմության հետ կամ այն իջեցնել կուսակցության մակարդակի: Դուք դա պիտի գիտակցեիք մանդատը վերցնելուց առաջ. մեր ազգային կյանքում և մանավանդ պետականության պահպանման մեջ Մայր Աթոռի ունեցած դերակատարությանը եթե տեղյակ լինեիք, ապա դժվար թե Ձեզ թույլ տայիք նման հռետորաբանություն: Մայր Աթոռի բոլոր քայլերը արվել են և արվելու են հանուն ՀՀ պետականության, հանուն արցախահայերի իրենց բնօրրանում ապրելու արդար իրավունքի:
Դժվարություն կունենաք սա ընկալելու, բայց թերևս մի գեղեցիկ օր կհասկանաք: Կեղծ լուրեր տարածելով իրականում Դուք եք զբաղվում, երբ Ձեր անհեռատես «պետականամետությամբ» անվանարկում եք հայ պետականության կարևոր հիմնախարիսխներից մեկը՝ Հայոց Եկեղեցին: Իսկ ինչ վերաբերում է Աստծու ներողամտությանը, ապա հիշեք, որ ո՛չ Աստված և ո՛չ էլ ազգը չի ների Ձեզ, այո՛, հատկապես Ձեզ, եթե անձնական շահը վեր դասեք հայ պետականությունից, հայ հողից:
Կարդացեք նաև
Տեր Աբրահամ Մարտիրոսյան