Այսօր Ուժգորոդում՝ 2015 թվականին տեղադրված խաչքարի մոտ, տեղի ունեցավ հայ ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ, վարպետին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացումը։
Ականավոր ռեժիսորի ոգեկոչման արարողությունը նախաձեռնել էին Զակարպատիեի հայ համայնքի անդամներ Կառլեն Շիրինյանը, Արսեն Մելքումյանը և Ավետիք Գասպարյանը։
Կարդացեք նաև
Շնորհավորական խոսքով հանդես եկան՝ ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Հայկ Թորոսյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուժգորոդի փոխքաղաքապետ Իվան Զավիդնյակը, Ուկրաինայի Կինեմատոգրաֆիստների ազգային միության նախագահ Սերհիյ Բորդենյուկը, Ուկրաինայի հայերի միության շտաբի ղեկավար Դավիթ Մկրտչյանը, Ուժգորոդի քաղաքային խորհրդի պատգամավոր Արսեն Մելքումյանը, Զաքարպատիեի մարզպետարանի մշակույթի վարչության տնօրեն, Ուկրաինայի վաստակավոր արտիստ Եվհեն Տիշչուկը, մարզի հայ համայնքի ղեկավար Կարեն Ենոքյանը և համայնքի անդամ Ավետիք Գասպարյանը։
Ուկրաինայում Հայաստանի դեսպանություն