Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Միայն հայկական ինքնություն չունեցող մարդը կարող է ասել՝ սա մեզ չի պատկանում, հայն ինչպես կարող է ասել՝ սա մերը չէ». Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան

Ապրիլ 10,2024 21:01

Հայաստանյայաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ, որտեղ հանդիպել է Սուրեն Պետրոսյանին, «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի անդամներին և գյուղացիներին։ Սուրեն Պետրոսյանը մի խումբ մարդկանց հետ արդեն 3 շաբաթ է ինչ տեղափոխվել են Ոսկեպար և ապրում են ոսկեպարցիների կողքին։

Ավելի վաղ նրանք հայտարարել են, որ ստեղծված համազգային և համապետական ճգնաժամի հաղթահարման այս պայքարում ներգրավված են տարբեր ոլորտի մասնագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ։ Այլևս չպետք է լինեն կուսակցական շահեր, քաղաքական նախընտրություններ։

Հանդիպման քննարկման հիմնական թեմաներն են եղել այսօր պայքարի կիզակետ դարձած Ոսկեպարի հարցը, հանդուրժողականության հետևանքները, նահանջի անթույլատրելիությունը։

-Միայն հայկական ինքնություն չունեցող մարդը կարող է ասել՝ սա մեզ չի պատկանում, հայն ինչպես կարող է ասել՝ սա մերը չէ,- գյուղացիների հետ շփումների ընթացքում ընդգծել է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։

Հայկական պետականության համար կոորդինացնող շտաբ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Ես շատ եմ հարգում Գերաշնորհ Տեր Միքայել Աջապահյանին իր խոհեմության և հայրենասիրության համար, ողջունում եմ, որ նա այցելել է Ոսկեպար և նեցուկ կանգնել ոսկեպարցիներին, բայց տարօրինակ եմ համարում, որ նա այցելել է առանց այդ տարածքի հոգևոր առաջնորդի – Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի մասնակցության, որը նույնպես աչքի է ընկնում հայրենասիրությամբ և ճշմարտախոսությամբ։
    Ցանկալի է, որ ժողովուրդն այս պահին տեսնի մեր հոգևոր առաջնորդների համախմբված գործունեությունը։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930