Հաճախ հանցագործության կամ այլ իրավախախտման արդյունքում տուժած քաղաքացիները խուսափում են իրավապահներին դիմելուց՝ ավելորդ գլխացավանքից խուսափելու համար:
Հանցագործության մասին ոստիկանություն ահազանգելիս հաշվի առեք, որ ոստիկանները կարող են տարբեր հնարքների դիմել՝ հաղորդումը չընդունելու համար: Նրանք կարող են փորձել համոզել, որ ոչ մի հանցագործություն էլ չի եղել, կարող են վախեցնել սուտ մատնության հոդվածով կամ պարզապես օգտվելով նրանից, որ դուք չգիտեք ձեր իրավունքները, չառաջարկեն գրավոր հաղորդում տալ:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»