Ermenihaber.am. Ստամբուլի Շիշլիի վարչական շրջանի ավագանու անդամ ընտրված Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչ Թալին Էրգյունեշ Գազերը պաշտոնեական գործունեություն կծավալի ավագանու 3 հանձնաժողովում:
Նշվում է, որ ավագանու առաջին նիստից հետո Գազերն ընտրվել է Շիշլիի վարչական շրջանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, ինչպես նաև դարձել կրթության հանձնաժողովի ու մշակույթի, արվեստի, զբոսաշրջության հանձնաժողովի անդամ:
Հիշեցնենք, որ Գազերը մարտի 31-ին Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին մասնակցել էր Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության ցուցակով։
Աղբյուր` agos.com.tr