ՀՀ ԱԽ քարտուղարը Հելսինկիում հանդիպել է Մարտի Ահտիսաարի խաղաղության հիմնադրամի ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը քննարկում է ծավալվել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերաբերյալ: ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղղությամբ հայկական կողմի իրականացվող ջանքերն ու կառուցողական մոտեցումները:
Քարտուղարը նաև ընդգծել է, որ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումից շահելու են բոլոր տարածաշրջանային երկրները:
Անդրադառնալով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը՝ քարտուղարը շեշտել է, որ այն պետք է իրականացվի դրանց անցման երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ՝ հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա:
Կարդացեք նաև
ՀՀ Անվտանգության խորհուրդ