Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը քննում է Արմեն Աշոտյանի կալանքի հարցը․ «Կարծում եմ, այդ գործի հիմքում կա քաղաքական հենք». հայտարարեց Սեյրան Օհանյանը

Ապրիլ 10,2024 17:43

ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում այսօր, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով նիստը:

Դատարանը սկսեց քննել Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հարցը։ Նա արդեն տասն ամիս կալանավորված է։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներով Արմեն Աշոտյանի գործով Հակակոռուպցիոն դատարանին երաշխավորություն են ներկայացրել, որով պարտավորություն՝ են ստանձնում՝ ապահովելու Աշոտյանի դատավարական պարտավորությունների պատշաճ կատարումը։

Հայաստանում գտնվող եւ դատարանի դահլիճում ու բակում սպասող 30-ից ավելի պատգամավորների անձնական երաշխավորությունները ներկայացրեց Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը դատարանում հայտարարեց՝ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու դեպքում ինքը երաշխավորում է, որ Արմեն Աշոտյանը չի խոչընդոտելու գործի հետագա քննության ընթացքին։ Այդ են վկայում նաեւ նրա մարդկային որակները, միջազգային հեղինակությունը։

«Կարծում եմ, այդ գործի հիմքում կա քաղաքական հենք»,- ասաց Սեյրան Օհանյանը։ Դատավոր Վահե Դոլմազյանը հորդորեց՝ անձնական քաղաքական կարծիքները դատարանում չբարձրաձայնել։ Սեյրան Օհանյանը հավելեց, որ դատավորն իր որոշմամբ կարող է փարատել այս գործի մասով նման մտահոգությունները։

Գործով մեղադրյալ Մարթա Սիմոնյանի առողջական վիճակով պայմանավորված` նիստն ընդհատվեց։

Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հարցի քննությունը կշարունակվի վաղը, ժ. 13.00-ին։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930