Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք է բացահայտվել. պետական բյուջե է վերականգնվել 3 միլիոն դրամ

Ապրիլ 10,2024 17:35

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։

Քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության աշխատակիցների իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոմեքենաների մասերի ու այլ պարագաների ներմուծմամբ և առևտրով զբաղվող ընկերության տնօրենը, լինելով ընկերության հաշվապահական հաշվառումը կազմակերպելու, հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր ու տեղեկություններ սահմանված ժամկետում հարկային մարմին ներկայացնելու, հարկերը ճիշտ և ինքնուրույն հաշվարկելու, ժամանակին վճարելու համար պատասխանատու անձ, նույն ընկերության հաշվապահի հետ նախնական համաձայնությամբ, հարկեր չվճարելու նպատակով, խախտելով «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ հարկային օրենսգրքի պահանջները, 2016 թվականի սեպտեմբերից 2020 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում թաքցրել է ընկերության հարկման օբյեկտը: Այն է՝ վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ և դուրս չի գրել հարկային հաշիվներ, իսկ հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր։

Քրեական վարույթով ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ընկերության տնօրենի և հաշվապահին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին):

Նախաքննության ընթացքում ընկերության հիշյալ պատասխանատու անձինք հարկային մարմին են ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ, հայտարարագրել նախկինում թաքցված շրջանառությունը և պետական բյուջե են վճարել 300 000 000 ՀՀ դրամ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930